Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

Բեզոսը #Amazon-ի բաժնետոմսերը վաճառել է 3,1 մլրդ դոլարով

2610
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 21:30
Բեզոսը #Amazon-ի բաժնետոմսերը վաճառել է 3,1 մլրդ դոլարով

Amazon Inc. առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության 1 միլիոն բաժնետոմսերն ավելի քան 3,1 միլիարդ դոլարով՝ համաձայն ԱՄՆ արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովի (SEC) տվյալների։ Այս տարվա սկզբին Բեզոսն արդեն վաճառել էր ընկերության 4,1 միլիարդ դոլար արժեքով արժեթղթերը։ Amazon-ի արժեթղթերն այս տարի ֆոնդային բորսայում աճել են 73%-ով, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավելացել է նման ծառայություններ մատուցող ընկերության նկատմամբ պահանջարկը։

Ներկա պահին Amazon-ի ղեկավարին են պատկանում ընկերության ավելի քան 54 միլիոն բաժնետոմսերը: