Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.

Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

638
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 11:30
Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Նիկոլայ Սարկիսովը հայտնել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվել են փոխհատուցում ստանալ Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև բախումների ընթացքում հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին պատճառված վնասի համար։ Հայտարարությունը հրապարակվել է Սարկիսով ընտանիքի և «Հայերի ժողով»-ի անունից: «Այս առաջարկը մնում է ուժի մեջ, և մենք չենք հրաժարվի դրանից»,-նշել է Սարկիսովը։ Ավելի վաղ՝ Սարկիսովն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է, որ նա ամաչում է նրանց համար, ովքեր «իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորումն են իրականացրել հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»: «ՌԵՍՈ»-ի համասեփականատերը պատրաստակամություն էր հայտնել՝ փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը: