Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կփոխհատուցի ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը

1145
Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 14:35
Հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կփոխհատուցի ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը

«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կոչ է արել Մոսկվայում հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին՝ հրաժարվել բռնությունից և կանգնեցնել նրանց, ովքեր արտասահմանից անկարգություններ են հրահրում. հայտնում է РБК-ն:

Բողոքը հրապարակվել է Սարկիսով ընտանիքի և «Հայերի ժողով» անունից:

Սարկիսովն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է, որ ինքն ամաչում է նրանց համար, ովքեր «իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորում են իրականացրել հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»:

«ՌԵՍՈ»-ի համասեփականատերերը պատրաստակամություն է հայտնել՝ փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը: