«Իսրայելի ադրբեջանական համայնքում հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում»․ Լապշին
![]() Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Իսրայելում ադրբեջանական համայնքում օգոստոսի 9-ին հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում: «Երևում է՝ Բաքվից կարգադրություն է ստացվել անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական եկեղեցիների, խանութների վրա․․․ Իսրայելի հայ համայնքի փոխարեն ես կդիմեի իսրայելական ոստիկանությանը՝ խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց։ Կարծում եմ՝ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն ցույցի վայրի ընտրությունը․․․ Հնարավոր է՝ տեղի ունենան նաև հարձակումներ համայնքի ակտիվիստների վրա: Մասնակիցների մեջ կարող են լինել թմրամոլներ և մարգինալացված մարդիկ: Անհրաժեշտ է այս ամենը հասցնել Թել-Ավիվի ոստիկանություն, կարելի է նաև տեսախցիկներ տեղադրել Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում»,- մասնավորապես գրել է նա։ ![]() |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55

