Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել

1102
Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 15:30
Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել

Շաբաթ օրը ՌԴ իրավապահները սկսել են ստուգել այն տեղեկությունները, համաձայն որի Մոսկվայի հարավ-արևելքում հայերի և ադրբեջանցիների միջև հերթական ծեծկռտուքն է տեղի եղել, գրում է Интерфакс-ը։

«Մոսկվայի հարավում, Մարշալ Զախարովի 20 հասցեում, տեղի է ունենում զանգվածային ծեծկռտուք երիտասարդների շրջանում, հավանաբար, Հայաստանից և Ադրբեջանից: Ոստիկանությունը ստուգում է այդ տեղեկատվությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Մոսկվայի ՆԳՆ շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ձերբակալվել է ծեծկռտուքի 9 մասնակից։ «Մեկ այլ դեպքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի պատուհանները, որի հետևանքով այցելուներից մեկը վնասվածք է ստացել՝ ապակու բեկորով։ Քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն)»,- նշում է ՆԳՆ-ն: