Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին». Արծրուն Հովհաննիսյան

1064
Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 10:00
«Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին». Արծրուն Հովհաննիսյան

Օրեր առաջ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը տեղեկացրել էր, որ հայ զինծառայողների ձեռքում է հայտնվել իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն:

Այս լուրը հաստատել էր նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Այո, հաստատում եմ, բայց չեմ ուզում բացել փակագծերը, որովհետև նման բաները մեր ձեռքում հայտնվում են ամենատարբեր մեթոդներով և ճիշտ չէ բացել փակագծերը»,- ասել էր Հովհաննիսյանը:

Այսօր արդեն նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից մեկնաբանելով. «Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին»։