Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ապրիլին ՌԴ վերնախավը պատվաստվել է #COVID_19-ի դեմ. #Bloomberg

3168
Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 12:55
Ապրիլին ՌԴ վերնախավը պատվաստվել է #COVID_19-ի դեմ. #Bloomberg

2020 թվականի ապրիլին ՌԴ պետական պաշտոնյաները և ռուսական ընկերությունների ղեկավարները ստացել են Covid-19-ի դեմ փորձնական պատվաստանյութ, որը մշակվել է Գամալեայի անվան միկրոլոգիայի և էպիդեմիոլոգիայի հետազոտական կենտրոնի կողմից։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ծրագրի մասնակիցներին, ովքեր ցանկացել են անանուն մնալ։
Գործակալության զրուցակիցներից մեկը հայտնել է, որ մի քանի հարյուր մարդ է մասնակցել պատվաստումների ծրագրին: Ըստ նրա՝ որոշվել է չհայտարարել այդ մասին, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդկանց ներհոսքից, ովքեր կցանկանային պաշտպանվել վարակից:
Պատվաստվել է 100 մարդ, այդ թվում «РУСАЛ» ընկերության ղեկավարությունը։ Պատվաստանյութը եղել է անվճար, բոլորը ստորագրել են փաստաթղթեր, որ տեղյակ են հնարավոր ռիսկերից։