«Երբ ասում ենք՝ Զանգակատան ուղղությամբ են կրակել՝ չի նշանակում, որ Զանգակատան վրա են կրակել»․ Ա. Հովհաննիսյան
![]() «Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը նշանակի՝ մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ առանց այս մարտերի էլ ԱԹՍ-եր խոցվում են, այսինքն դա ցուցիչ չէ, բայց դա բացառել էլ չի կարելի,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Անդրադառնալով Զանգակատան ուղղությամբ կրակոցներին՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասաց․ «Երբ ասում ենք, որ Զանգակատան ուղղությամբ են կրակել, դա չի նշանակում, որ Զանգակատան վրա են կրակել, որովհետև երբ պաշտոնական տեղեկություններում նշում ենք «ուղղություն», մենք, որպես կանոն, նկատի ունենք այդ ուղղության վրա տեղակայված մարտական հենակետերը։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բնակավայրերի մասին առանձին շեշտվում է, իսկ ինքն այս պահին տեղեկություն չունի, որ կոնկրետ Զանգակատան վրա կրակոց է եղել։ «Այս ուղղությամբ մենք ունենք մարտական հենակետեր և երեկ էլ է այս ուղղությամբ կրակոցներ եղել»,- հավելեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։ |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
