Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով

1161
Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 11:35
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով

Վրաստանում հուլիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 1 018։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 8-ով, ապաքինվել է 10 մարդ՝ համաձայն Stopcov.ge-ի տվյալների։ Կարանտինում է գտնվում 5 627 քաղաքացի, մահացել է 15 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 228 քաղաքացի։ Ապաքինվել է 895 բուժառու։ Վրաստանում բուժում է ստանում նաև 41 բուժառու, որոնց թվում Աֆղանստանից ժամանած 38 զինծառայողներ են, ովքեր մասնակցել են «Ուժեղ աջակցություն» խաղաղապահ առաքելությանը: Նրանք բուժում են ստանում Գորիի զինվորական հոսպիտալում, հիվանդների վիճակը բավարար է: