Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Դադարե՛ք սադրել հայկական բանակին». Գարիկ Մարտիրոսյան

1512
Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 14:45
«Դադարե՛ք սադրել հայկական բանակին». Գարիկ Մարտիրոսյան

Հայտնի հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Մեծ տագնապով հետևում եմ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության լարմանը: Այնտեղ՝ Հայաստանի սքանչելի վայրերից մեկը՝ իմ փոքր հայրենիքն է: Հենց Հայաստանի Տավուշի մարզից են հորս կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր շարունակ մարտեր են ընթանում: Հավերժ փառք զոհվածների հիշատակին․․․ Դադարե՛ք սադրել հայկական բանակին: Կասեցրե՛ք մտացածին «հայկական ագրեսիայի» մասին սուտը: Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կշպրտվի: Այդպես է եղել և այդպես էլ կլինի միշտ: Խաղաղությունը միակ լուծումն է»,- գրել է Մարտիրոսյանը: