Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կոչ ենք անում կողմերին՝ չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը»․ Կանադայի ԱԳ նախարար

2599
Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 13:00
«Կոչ ենք անում կողմերին՝ չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը»․ Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հանդես եկել հայտարարությամբ. «Կանադան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունների կապակցությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին Կանադան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, պահպանել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: Այս հակամարտության լուծումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»: