Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

#COVID_19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների մասնակիցները ՌԴ-ում կստանան 100 հազար ռուբլի

937
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 04:05
#COVID_19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումների մասնակիցները ՌԴ-ում կստանան 100 հազար ռուբլի

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցող կամավորներից յուրաքանչյուրը կստանա 100 հազար ռուբլի, գրում է Интерфакс-ը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է կամավոր Աննա Կուտինան:

Նա նշել է, որ պատվաստանյութը ներարկելուց հետո երկու օր ունեցել է 38 աստիճան ջերմություն, որը ջերմիջեցնողի միջոցով իջեցվել է:
Մեկ այլ կամավոր՝ Նատալյա Ագեևան, պատմել է, որ պատվաստումից հետո ցավեր է ունեցել, սական բարձր ջերմություն չի ունեցել:
Սեչենովի hամալսարանի դեղամիջոցների կլինիկական ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, գլխավոր հետազոտող Ելենա Սմոլյարչուկը նշել է, որ պատվաստանյութի ներարկումից հետո ոմանք ունեցել են «կարմրություն, դեղաչափի ներծծման տեղում խտացում, ցավ, բարձր ջերմություն, գլխացավ, հոդացավ, ստամոքսի խանգարում, սակայն օրվա ընթացքում նշված ախտանշանները վերացել են»: