«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
![]() Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովին. հայտնում է «Կոմերսանտը»: Նրան մեղավոր են ճանաչել խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև 2.413 միլիարդ ռուբլի յուրացնելու և ծախսելու մեջ: Գործում ներգրավված երկրորդ անձը՝ «Ռոսգոսստրախբանկ»-ի նախկին բաժնետեր Նադեժդա Կլեպալսկայան, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ քրեակատարողական գաղութում: Նրան մեղավոր են ճանաչել հանցավոր յուրացման, խարդախության և փողերի լվացման մեջ: Սերգեյ Խաչատուրովը և Նադեժդա Կլեպալսկայան ձերբակալվել են 2018-ի գարնանը: Ըստ հետաքննության՝ Խաչատուրովը յուրացրել և գողացել է իր սեփական արժեթղթերը: 2017-ին նա ստեղծել է հանցավոր խումբ, որում ընդգրկված էր Նադեժդա Կլեպալսկայան: Նրանք վաճառել են «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերը, որոնք վերահսկվում էր RGS Assets ընկերության կողմից, որը պատկանում էր Սերգեյ Խաչատուրովին: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
