Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
16523
Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 11:35
![]() 91 տարեկանում մահացել է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր, գործիքավորող և դիրիժոր, «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Էնիո Մորիկոնեն, հայտնում է la Repubblica-ն։ Մորիկոնեն հինգ անգամ առաջադրվել է «Օսկարի», իսկ 2007-ին «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆիայի ոլորտում ունեցած ավանդի համար։ 1987թ. «Անձեռնմխելիները» կինոնկարի երաժշտության համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների։ Մորիկոնեի երաժշտությամբ կինոնկարներից են «Մի բուռ դոլարների համար», «Մի քանի դոլարով ավել», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն», «Բագսի», «Պրոֆեսիոնալ», «Նոր կինոթատրոն՝ Պարադիզ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Ծովահրեշ» հեռուստասերիալը։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
