«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ և ուժեղ են իրականացվել»․ նախարար
![]() «Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Իհարկե դա բերում է գնաճի, արտարժույթի ինֆլյացիայի։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ո՛չ լավ իմաստով»,- առցանց քննարկման ժամանակ ասաց նախարար Թորոսյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում քննարկվող հարցին, ըստ որի՝ ինչպե՞ս եղավ, որ Վրաստանին հաջողվեց կոտրել վարակի տարածման տեմպը, իսկ ՀՀ-ում թվերն աճում են։ «Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ ու առաջնային նպատակ էլ չեմ համարում դա մեզ համար, բայց հնարավոր է, որ օրինակ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ՝ արագ թեստեր, որոնք հավաստի և վստահելի չեն և որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում․․․ Կան նաև թափանցիկության հետ կապված հարցեր»,- հավելեց Արսեն Թորոսյանը։ |

Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար կարևոր է կանխել ջրազրկումն ու օրգանիզմի գերտաքացումը
8909:00
Մալարիա տարածող ինվազիվ մոծակը տարածվում է մտահոգիչ արագությամբ՝ սպառնալով Աֆրիկայի քաղաքներին
390Երեկ, 22:05
Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը
18504.08.2026, 21:00
Աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ
14403.08.2026, 16:12
Սննդային թունավորման դեպք՝ Արտաշատում
15402.08.2026, 16:30
Ջերմային հարվածը շոգից առաջացող ամենածանր և կյանքին վտանգ սպառնացող վիճակն է
16401.08.2026, 09:06
