«Այո, հնարավոր է գա մի օր՝ ստիպված լինենք առողջապահական ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ». նախարար
![]() ՀՀ վերակենդանացման բաժանմունքներում քանի՞ պացիենտ պահելու հնարավորություն կա. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հետևյալ հարցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես այս պահին կխոսեմ միայն ռեանիմացիոն մահճակալներից՝ դրանք 203-ն են, որոնցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են, օրինակ՝ հղիների և երեխաների համար: Այսինքն, եթե մեծահասակներին պառկեցնելու խնդիր լինի՝ դրանք մոտավորապես 10-ով կկրճատվեն: Այս պահին դրանցից զբաղված են 131-ը և ազատ է 72-ը: Դա նշանակում է՝ ռեզերվներն այնքան էլ մեծ չեն... Ասեմ, որ ռեանիմացիաների մահճակալնները շատ երկար են զբաղեցվում, քանի որ հիվանդ քաղաքացիները շատ երկար են պառկում այդ բաժանմունքներում. միջին տևողությունը 20 օրից ավելի է լինում, եթե դրական տեղաշարժով դուրս են գրվում և ավելի կարճ է լինում այն մարդկանց համար, որոնք, դժբախտաբար, մահանում են.., Պետք է հասկանալ մի բան, որ, այո, հնարավոր է՝ գա մի օր, այնտեղ այլևս տեղ չլինի և ստիպված լինենք ՀՀ առողջապահական ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ»,- ասաց Արսեն Թորոսյանը: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
