«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում
![]() «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնն 2020-ին կանցկացվի հոկտեմբերի 24-30-ը: Այս տարի փառատոնն իր հանդիսատեսին է առաջարկելու նաև օնլայն հարթակում ֆիլմեր դիտելու ձևաչափ։ Ապրիլի 20-ից սկսած՝ հնարավոր կլինի օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով: Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում «ՌեԱնիմանիա»-ի հյուրերը կիսվում են իրենց բազմամյա փորձով: Նշենք, որ օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի հոկտեմբերից, նշված է հայտարարության տեքստում։ |

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
164Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
22715.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
21715.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
20614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
21913.11.2026, 13:54
