Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով
4717
Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 21:45
![]() Իսպանացի 79-ամյա օպերային աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով: Նա ինքն է ցանկություն հայտնել թեստ հանձնելու, քանի որ ունեցել է համապատասխան ախտանշաններ: Թեստի դրական արդյունքից հետո երգիչն ինքնամեկուսացվել է, նրա հետ նաև՝ իր ընտանիքը: Ֆեյսբուքյան իր էջում Դոմինգոն դիմել է իր հայրենակիցներին՝ հորդորելով հետևել խորհուրդներին, հաճախակի լվանալ ձեռքերը, իրարից կանգնել առնվազն 6 ոտնաչափ հեռու ու նախ և առաջ մնալ տանը: Նա նաև հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամներն իրենց լավ են զգում:
|

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
