Կաննի կինոփառատոնը հետաձգվել է
2833
Ուրբաթ, 20 մարտի, 2020 թ., 11:45
![]() Ֆրանսիայում տեղի չի ունենա 2020 թվականի մայիսի 12-23-ը ծրագրված Կաննի միջազգային կինոփառատոնը՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով կինոփառատոնի կայքում տեղադրված հայտարարությանը։ «Առողջապահության ոլորտում առկա ճգնաժամի պատճառով և ի դեմս վատթարացող իրավիճակի, Կաննի 73-րդ փառատոնը չի կարող անցկացվել նախատեսված ժամկետներում՝ մայիսի 12-ից մինչև 23-ը»,- նշվում է հայտարարության մեջ: Կազմակերպիչները նշել են, որ քննարկում են հետագա գործողությունների մի քանի տարբերակներ: «Փառատոնի պարզ տեղափոխումը՝ հունիսի վերջին կամ հուլիսի սկիզբը»,- նշում են կազմակերպիչները։ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ վերջին տվյալների, կազմում է 10 995 մարդ, մահացել է 372 մարդ։ |

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
164Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
22715.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
21715.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
20614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
21913.11.2026, 13:54
