«Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ». այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
![]() «Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում». Եղիշե Չարենց Այսօր հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է (1897թ. մարտի 13, Կարս, 1937թ. նոյեմբերի 27, Երևան): «…Չարենցի անունը պայթեց ռումբի նման: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին՝ Թիֆլիսում, իսկ առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» լույս է տեսել Կարսում: Չարենցն ականատես է եղել Վանում տեղի ունեցող ողբերգությանը, որից հետո տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ՝ 1916-ին գրել է «Դանթեական առասպել» պոեմը, «Վահագն», «Ազգային երազ» և «Հատված» պոեմները: «Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն՝ նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ՝ երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյա քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»,- ասել է Պարույր Սևակը: Առավել հայտնի են Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ: Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Այս թեմայով գրել է «Լիրիկական բալլադներ», «Ծիածան», «Հրո երկիր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը: Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: 1935թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ին բռնադատվել է և մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12


