Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch
![]() Monument Watch-ն Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ է ներկայացնում. «Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են:Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ: Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Ռազմովարը Գանձասարի վանական համալիրի բակում գտնվող Ներսես Հասան Ջալալյանցի տապանաքարը ներկայացնում որպես աղվանական: Չենք մեջբերի կիսագրագետ և պահի տակ հնարած երևակայությունները: Մեկ Ներսեսի անունը Գասան Ջալալ է, մեկ Ալահվերդի, մեկ Ալահվերդի օղլու, կամ էլ Ալահվերդիբեկովիչը ազգանուն է, այն էլ թուրքական, կամ էլ նա 13-րդ դարի առաջին կեսում ապրած Հասան Ջալալի թոռն է: Ուշագրավ է, որ Հաջիևը ձեռքը դնում է Ներսես անվան վրա, բայց այդպես էլ չի տեսնում և չի ընթերցում այն: Ներսեսի տապանաքարը պատկանում է 19-րդ դարի կեսերից Արցախում տարածված խաչակիր բարդ կառույցների թվին՝ բաղկացած լայն խարսխից, պատվանդանից, քառակող սյունից, երկաստիճան խոյակից և նրա վրա ամրացված թևավոր խաչից: Աղբյուրը` Monument Watch |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18





