«Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն կարող էր ահաբեկիչ կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ լինել»․ Թրամփ
![]() Ահաբեկիչը կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կարող էր ներգրավված լինել Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մեջ, որն արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք նա արդեն քննարկել է այս միջադեպը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչպես նաև՝ ամերիկացի առաջնորդի կարծիքով, ի՞նչ էր փորձում անել օդաչուն։ «Կարծում եմ՝ սա անհավանական պատմություն է։ Ես կարող եմ պատմել այդ պատմությունը, բայց ավելի լավ է՝ դուք այն լսեք հենց նրանից (Նեթանյահուից՝ խմբ.)։ Թեև ենթադրում եմ, որ համացանցում արդեն բազմաթիվ կեղծ լուրեր են հայտնվել։ Երբեք չգիտես, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Բայց ես իսկապես երկար զրուցել եմ Բիբի Նեթանյահուի հետ այս դեպքի մասին, և, ըստ ամենայնի, երկրորդ օդաչուն, հնարավոր է, ահաբեկիչ է եղել կամ գուցե հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, և դանակով հարվածել է [առաջին] օդաչուին», — ասել է Թրամփը։ Հարցին, թե արդյոք օդաչուն ցանկացել է կործանել ինքնաթիռը, նա պատասխանել է․ «Նրանք դա չգիտեն»։ Թրամփի խոսքով՝ «իսրայելցի ջրմուղագործն է, որը երբեք ինքնաթիռ չէր վարել, այդ մարդուն դուրս քաշել նստատեղից, հետ շպրտել, բռնել ղեկը, բարձրացրել և հավասարեցրել ինքնաթիռը՝ կործանումից անմիջապես առաջ»։ |

«Հարվածն անպատասխան չի մնա»․ Զելենսկին՝ Կրամատորսկին հասցված հարվածի մասին (տեսանյութ)
196Երեկ, 17:49
«Մարդու իրավունքների թեմաներով գրանտ «գռսողներից» ձեն-ձուն չկա՞»․ Արամ Գևորգյան
116Երեկ, 17:30
«Եթե սա հետ գնաց, այնտեղից գալու են հազարները»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
129Երեկ, 17:18
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
116Երեկ, 17:12
«Եթե չկրակեր, դա չի նշանակում, որ կարելի էր անտեսել սահմանն ապօրինի հատելու փաստը»․ Գառնիկ Դանիելյան
113Երեկ, 16:54
Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման հարցը
149Երեկ, 16:48
