ՔԿ-ն փակել է Բերդի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա ղեկավարած դաշինքը մասնակցեց եւ հաղթեց ընտրություններում: Նրան մի անգամ կալանավորել են 2021-ին, ապա՝ 2022-ին՝ ավագանու նիստից առաջ, երբ ավագանին պետք է համայնքապետ ընտրեր: Մանուչարյանը ստիպված եղավ հրաժարվել մանդատից, բայց համայնքապետ ընտրվեց նրա ցուցակի երրորդ համարը, քանի որ երկրորդ համարն էլ էր կալանավորված: Մանուչարյանին առաջադրված մեղադրանքներից մեկով դատարանը նրան արդարացրել է, մյուս վարույթները շարունակվում են, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագրավման վարույթը: Մենք փորձեցինք զրուցել Հարություն Մանուչարյանի հետ, սակայն նա անհասանելի էր։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական եւ վարույթային գործողություններ իրականացնելու նպատակով»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
