Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Ժողովրդագրությունը նաև երկրի ապագայի մասին է․ պատկերը մտահոգիչ է»․ Արա Զոհրաբյան

58
Այսօր, 00:36
«Ժողովրդագրությունը նաև երկրի ապագայի մասին է․ պատկերը մտահոգիչ է»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՄՏԱՀՈԳԻՉ ՊԱՏԿԵՐ
Հայաստանում 2022–2025 թվականների վիճակագրությունը լուրջ մտորումների առիթ է տալիս։
▪️ 2022 թ.՝ 16 795 ամուսնություն, 4 525 ամուսնալուծություն- 26,9%
▪️ 2023 թ.՝ 16 330 ամուսնություն, 4 525 ամուսնալուծություն- 27,5%
▪️ 2024 թ.՝ 15 324 ամուսնություն, 4 689 ամուսնալուծություն- 30,5%
▪️ 2025 թ.՝ 13 821 ամուսնություն, 4 881 ամուսնալուծություն- 35,3%
2025 թվականին, 2022 թվականի համեմատ, ամուսնությունների թիվը նվազել է 17,7 տոկոսով, իսկ ամուսնալուծությունների թիվը աճել է 7,9 տոկոսով։
Զուգահեռաբար՝ հղիության ընդհատումների՝ ներառյալ ինքնաբեր վիժումների, գրանցված թիվը կազմել է՝
▪️ 2022 թ.՝ 11 314։
▪️ 2023 թ.՝ 10 666։
▪️ 2024 թ.՝ 10 824։
▪️ 2025 թ.՝ 10 450։
Չորս տարում՝ ընդհանուր 43 254 դեպք։ Թեև 2025 թվականի ցուցանիշը ցածր է 2022 թվականի ցուցանիշից, տարեկան գրանցված դեպքերի թիվը շարունակում է գերազանցել 10 հազարը։ Այս թվերի մեջ ներառված են նաև բժշկական ցուցումներով հղիության ընդհատումները, և ներառված չեն չգրանցված հղիության ընդհատման դեպքերը:
‼1991–2025 թվականներին Հայաստանում գրանցվել է առնվազն 511.522 հղիության ընդհատում։ Ընդ որում, այս թիվը չի ներառում 1998 թվականի տվյալը, որը հրապարակված վիճակագրական տվյալների բազայում բացակայում է։
Սա ժողովրդագրական մտահոգիչ պատկեր է։
Պատկան պետական մարմինները և այս ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններն ու մասնագետները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է համակողմանի ուսումնասիրեն և վերհանեն այս միտումների պատճառները, գնահատեն դրանց սոցիալական, տնտեսական, առողջապահական և այլ գործոնները։
Անհրաժեշտ է ոչ միայն խոսել հետևանքների մասին, այլև մշակել ու իրականացնել պատճառների վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ, այդ թվում՝ ընտանիքի ամրապնդման, ամուսնությունների և ծնելիության խրախուսման, հղիության ընդհատումների պատճառների նվազեցման ուղղությամբ։
Ժողովրդագրությունը միայն թվերի մասին չէ։ Այն երկրի ապագայի մասին է»։

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան