Flydubai-ի չվերթները դեպի Իսրայել կդադարեցվեն վեց օրով
![]() Իսրայելական Channel 12 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ում գործող Flydubai ավիաընկերության չվերթները դեպի Իսրայել կդադարեցվեն հոկտեմբերի 1-ի առավոտից վեց օրով՝ Թել Ավիվ մեկնող չվերթի միջադեպից հետո։ Ավելի վաղ Ynet-ը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին, պնդում էր, որ Իսրայելի իշխանությունները մտադրություն չունեն կասեցնելու Flydubai-ի չվերթները ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Նախկինում, ըստ իսրայելական Channel 12 հեռուստաալիքի, Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել է դադարեցնել Flydubai-ի չվերթները դեպի երկիր, երբ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն ազդանշան է տվել առևանգման մասին, իսկ ավելի ուշ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը ազդանշան է տվել առևանգման մասին։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք կատարեց Սաուդյան Արաբիայում: Բբոլոր ուղևորներն անվտանգ են: Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկու օդաչուների միջև տեղի ունեցած կռվի պատճառով: Իսրայելական i24News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ականատեսներին հղում անելով՝ նրանցից մեկը դանակահարվել է։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակման փորձ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
