Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
![]() Գալիլեայի ծովի հյուսիս-արևմտյան ափին՝ հնագույն Մագդալա քաղաքի տարածքում, հնագետները հայտնաբերել են I դարով թվագրվող սինագոգ։ Մագդալան Աստվածաշնչում հիշատակվում է՝ որպես Մարիամ Մագդաղենացու հայրենի քաղաք։ Հնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ կառույցը բաղկացած է եղել նախասրահից և ավելի մեծ ընթերցասրահից, որը շրջապատված է եղել քարե նստարաններով։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև սյուների, պատերի ներկազարդման և խճանկարային հատակի մնացորդներ։ Սինագոգի ընթերցասրահում՝ խճանկարի հիմքի տակ, հայտնաբերվել է մ.թ. 43 թվականով թվագրվող մետաղադրամ։ Շենքի մոտ հայտնաբերվել է նաև կրաքարե բլոկ՝ մանրակրկիտ փորագրություններով, որը հայտնի է՝ որպես «Մագդալայի քար»։ Դրա վրա պատկերված են կրոնական և ճարտարապետական մոտիվներ, այդ թվում՝ յոթճյուղ մենորա։ Իսրայելի Հնությունների վարչության գնահատմամբ՝ սա Երկրորդ Տաճարի ժամանակաշրջանից հայտնի մենորայի ամենավաղ պատկերներից է, որը հայտնաբերվել է Երուսաղեմից դուրս։ Սինագոգի հայտնագործությունն առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այն գոյություն է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ, ըստ Ավետարանների, Հիսուսը շրջել է Գալիլեայում և քարոզել սինագոգներում։ Սակայն հնագիտական տվյալները չեն թույլ տալիս հաստատել, որ Հիսուսը քարոզել է հենց այս շենքում։ Պեղումները նաև ցույց են տվել, որ I դարում Մագդալան զարգացած և ակտիվ հրեական քաղաք էր։ Այստեղ հայտնաբերվել են փողոցներ, բնակելի տներ, խանութներ, ջրամատակարարման կառույցներ և հրեական ծիսական լոգարաններ։ Այս ամենը վկայում է, որ քաղաքում գոյություն է ունեցել մեծ և ակտիվ համայնք, որտեղ շրջիկ ուսուցիչները կարող էին ունենալ ունկնդիրներ։ |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24
