Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական․ «Հրապարակ»

161
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ., 09:12
Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին օրերին կրկին սկսել են ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների համար քրեական գործեր հարուցել: Նախօրեին մի գրառման համար գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանին մեղադրանք առաջադրվեց, եւ սահմանափակվեց նրա արտահայտման իրավունքը:

Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Արման Շահինյանին մեղադրանք է առաջադրվել լրատվականներից մեկի՝ ««Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ». Նիկոլ Փաշինյան» վերնագրով հրապարակման ներքո կատարած մեկնաբանության համար: Նա գրել է. «Էս թուրք Նիկոլին վերացրեք»։

Մեկ այլ օգտատիրոջ՝ Լեռա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել «Բոլորին կախաղան՝ ժողովուրդը ազատվի» մեկնաբանության համար։ Օգտատերերը, մեր տեղեկություններով, հրավիրվել են Քննչական կոմիտե, նրանց մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց՝ ընտրվել է բացակայելու արգելքը»։