Փոլ Փոլմանը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
![]() «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատել է IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահի և Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Փոլմանի նշանակումը «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նշանավոր գործարար-բարերարը կմիանա մարդասերների, իրավապաշտպանների ու պետությունների նախկին ղեկավարների համայնքին, որը նախագահում է Լորդ Արա Դարզին: «Ես ուրախ եմ ողջունելու Փոլ Փոլմանի մուտքն «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողով: Փոլը փորձառու և հարգված գործարար է, բարերար, որը ջանք չի խնայել, որպեսզի մասնավոր ոլորտը դառնա ավելի կայուն և պատասխանատու: Ընտրող հանձնաժողովի անդամները բարձր կգնահատեն նրա ներդրումը: Այդքան արժանի թեկնածուների միջից «Ավրորայի» հերոսներ և դափնեկիր ընտրելը պատիվ է և առավելություն, միևնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն: Եվ ես ուրախ եմ, որ վերջնական որոշում կայացնելիս այսուհետեւ մեզ օգնության կգա նաեւՓոլի փորձառությունը»,- ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին: Բիզնեսն՝ ի բարօրություն օգտագործելու գաղափարի ջատագովը լինելու համար Financial Times պարբերականը Փոլին բնութագրել է որպես «անցած տասնամյակի ականավոր գլխավոր գործադիր տնօրեն»: «Մեծ պատիվ է հրավեր ստանալ միանալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Շատ ուրախ կլինեմ իմ նպաստը բերել այս նախաձեռնությանը: Այսօր մարդկությունը բազմաթիվ խնդիրների է բախվում՝ կլիմայի անդառնալի փոփոխություն, կենսաբազմազանության ոչնչացում եւ խիստ անհավասարություն: Միայն միասին է հնարավոր հաղթահարել սա՝ խոր և նպատակասլաց համագործակցության շնորհիվ: «Ավրորա» մրցանակը համախմբում է մարդասիրությամբ առաջնորդվող հիանալի համայնքի, և ես երջանիկ եմ, որ այդ շարժման մի մասն եմ: Շարժում, որը ձգտում է այս մոլորակն ավելի լավը դարձնել եկող սերունդների համար»,- նշել է Փոլ Փոլմանը: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն և Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն ԳարեթԷվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։ 2020թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերին: |

«Հոգևոր շնությունն այն է, երբ սրբությունը հարմարեցվում է ամբոխի զվարճանքին». Սամվել դպիր Գրիգորյան
145Երեկ, 20:30
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին
15414.07.2026, 23:48
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
20413.07.2026, 23:06
«Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18710.07.2026, 14:42
«Արձակուրդիս առաջին օրն այցելեցի «Էրեբունի» թանգարան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17910.07.2026, 12:30
Թագավորական գինիներից մինչև բռնապետի հավաքածու. Վրաստանում առաջին անգամ բացել են Ստալինի գաղտնի նկուղը (լուսանկար)
96709.07.2026, 23:51
