Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյան

453
Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 14:10
«Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը...

Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ...

Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչառական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։

Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։

Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն

Հ. Գ. Հետևեք Առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին»: