Ծայրաստիճան աղքատությունից մինչև համաշխարհային հռչակ. Ուոլլես Չանի զարդերի աշխարհում
![]() Չինացի զարդագործ Ուոլլես Չանն այն եզակի վարպետներից է, ում աշխատանքները չեն կրկնօրինակվում: Որիշ ոչ ոք պարզապես ի զորու չէ կրկնել այն աշխատանքը, որ կատարում է Չանը՝ իր ինքնատիպ զարդերն ստանալու համար: Նա արդեն մի քանի նորարական տեխնոլոգիաների հեղինակ է, իսկ նրա լավագույն գործերը զարդարում են եվրոպական թագավորական ընտանիքի անդամներին: Այնինչ նրա կարիերան սկսվել է Հոնկոնգի աղքատ թաղամասերից մեկում՝ պլաստիկե ծաղիկներից ու ճենապակե գդալներից: Ուոլլես Չանը ծնվել է 1956 թվականին՝ Չինաստանում, 5 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Հոնկոնգ: Լեզվական պատնեշի պատճառով Չանը դպրոց է գնացել 9 տարեկանից, սակայն միայն 3 տարի է սովորել, որովհետև ստիպված է եղել հացի գումար վաստակել: Նա հավաքում էր պլաստիկե ծաղիկներ արդեն պատրաստի դետալներից ու 3 պարկի դիմաց ստանում այնքան գումար, որ կկարողանար գնել 2 հատ քաղցր հաց: Ով գիտի, գուցե հենց այս տարիների աշխատանքը օգնեց, որ նա դառնա հանճարեղ զարդագործ, ինչպիսին հիմա է: Հատկանշական է, որ նրա առաջին թանկարժեք զարդը, որի հովանավորը նրա ծնողներն են դարձել, հրաժարվել են ընդունել շրջանի բոլոր ոսկերչական խանութները՝ նրան համարելով խելագար: Մի անգամ, երբ ոսկերչական խանութներից մեկի մոտ հերթական մերժումից հետո բարձրացված աղմուկի ձայնին դուրս է եկել տնօրենն ու տեսել զարդը, տվել է իր ընկերոջ հեռախոսահամարը, ով զբաղվելիս է եղել յուրահատուկ իրերի վաճառքով: Այդտեղից էլ սկսվել է Ուոլես Չանի փառքի ճանապարհը: |

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
117Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
137Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
15112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
13412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
16910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
16108.09.2026, 23:12




















