«Ջոքեր» ֆիլմը նոր ռեկորդներ է սահմանում
![]() Թոդ Ֆիլիփսի «Ջոքեր» ֆիլմը՝ Խոակին Ֆենիքսի գլխավոր դերակատարմամբ, արդեն 6-րդ շաբաթն անընդմեջ գլխավորում է բրիտանական վարձույթը: Այս մասին հայտնում է Screen International-ը: Վերջին 10 տարում սա առաջին ֆիլմն է, որը վարձույթների առաջին հորիզոնականից չի իջել մեկուկես ամիս: Նման ռեկորդ սահմանած վերջին ֆիլմը «Ավատար»-ն է եղել: 2009-ին այն չէր իջնում առաջին հորիզոնականներից 10 շաբաթ շարունակ: Մեծ Բրիտանիայում «Ջոքեր»-ը վաստակել է 54,3 միլիոն ֆունտ սթերլինգ՝ 4-րդ ամենավաստակած ֆիլմն այս տարի և 30-րդը՝ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ: Ավելի վաղ Forbes-ը հայտարարել է, որ Արթուր Ֆլեքի մասին պատմող ֆիլմը դարձել է ամենաեկամտաբեր կինոկոմիքսը: Նոյեմբերի 8-ի դրությամբ այն վարձույթից վաստակել է 957 միլիոն դոլար՝ իր բյուջեն գերազանցելով 15,3 անգամ: Հոկտեմբերին «Ջոքեր»-ը դարձել է նաև R ռեյտինգով (17+) ամենադիտված ֆիլմը: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
