Վրաստանում 2 տարում 63 դպրոց կկառուցվի
![]() 8400 աշակերտի համար նախատեսված 63 դպրոցի շինարարություն է ծրագրվում ավարտին հասցնել 2020-2021 թվականներին: Այս մասին ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մայա Ցկիտիշվիլին: Նրա խոսքով՝ այս տարի 87 դպրոցում սկսված կապիտալ վերանորոգումը կավարտվի երկու տարվա ընթացքում: Այս տարի առաջին անգամ մունիցիպալիտետներն (տեղական ինքնակառավարման մարմին) իրենց վրա են վերցրել փոքր վերանորոգման աշխատանքները՝ մոտ 20 մլն լարի (6,7 մլն. դոլար) արժողությամբ: Մինչև տարեվերջ 642 դպրոց կունենա բարեկարգված ենթակառուցվածքներ: Մինչ այժմ բոլոր դպրոցներում վերանորոգման աշխատանքներն անցկացնում էր նախարարությունը: Այժմ քաղաքային ու շրջանային ղեկավարությունները կզբաղվեն ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներով, ավելին՝ տեղական միջոցներով փոքր դպրոցներ կկառուցվեն: Այսօր Վրաստանում գործող 2084 դպրոց կա, գրում է aliq.ge-ն: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
