Նախարարը՝ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը կրճատումների հաշվին անելու լուրերի մասին
![]() Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10%-ով բարձրացնելու որոշումը: Ըստ այդմ՝ 2019-ի պետական բյուջեի հարկային եկամուտներից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 1 միլիարդ 667մլն 675 հազար դրամ: Բարձրացումը կվերաբերի 38 հազար ուսուցչի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքեց վերջին օրերին լայն տարածում գտած այն տեղեկությունը, որ աշխատավարձերի բարձրացումն արվել է կրճատումների հաշվին: «Այս գործընթացի հետ կապված կրճատումներ չկան: Կրճատումները եղել են սովորական, ինչպես եղել են նախկինում՝ տարիքային հանգամանքով պայմանավորված»,- նկատեց նախարարը: ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանն էլ ընդգծեց, որ աշխատավարձի բարձրացումը պետք է շարունակական լինի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդրի լուծման համար աշխատավարձի բարձրացումը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում պահենք: Նաև պետք է մեխանիզմ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչպես են մեր որոշումներն ազդում հանրակրթության որակի վրա: Այս աճը մենք հեղափոխական չենք համարում, բայց գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե մենք կկարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել»,- նշեց վարչապետ Ն. Փաշինյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
