«Այս ամենն Արմեն Մուրադյանի կազմակերպածն է». Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում
![]() Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառները: Նա ներողություն է խնդրել լրագրողներից, որոնց հրավիրել էր ասուլիսի, ինչը սակայն չկայացավ, նախարարի ձևակերպմամբ՝ «մի հետաքրքիր շոուի կամ շնորհանդեսի պատճառով, որը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կազմակերպածն էր»: «Ես պարզապես չէի կարող այդ լարված մթնոլորտում կենտրոնանալ լրագրողների հարցերի վրա, դրա համար որոշեցի դադարեցնել ասուլիսը: Այլ տարբերակ չէր մնում ինձ»,- ասաց Թորոսյանը: «Այն «փաստերը», որոնք ներկայացնում է հայտնի ուռուցքաբանը, անհեթեթություններ են: Իր ներկայացրած թղթի մեջ կար մի ինֆորմացիա, որին ուզում եմ արձագանքել. այնտեղ նշված է, որ 2,7 միլիարդ դրամ տվել եմ իմ կնոջ հիմնարկին: Միանգամից ուզում եմ ասել, որ իմ կինը հիմնարկ չունի, այլ պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի»: Ֆեյսբուքյան եթերում Արսեն Թորոսյանը ներկայացնում է մանրամասներ, թե ինչ պատճառներով է ազատվել Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը: |

Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
17423.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
20721.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
17219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
21117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
49216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
52216.10.2026, 20:48
