«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ առողջապահության նախարարությունը Էբոլայի բռնկման և Երևանում կայանալիք COP-17 միջազգային համաժողովի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել 22 միլիոն 794 հազար 500 դրամի անհատական պաշտպանիչ միջոցներ։ Նպատակը, անշուշտ, կարևոր է՝ բուժաշխատողների պաշտպանությունը և հանրային առողջության անվտանգության ապահովումը։ Սակայն գնումների ցանկի ուսումնասիրությունը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բացակայում են։ 990 կոմբինեզոն, բայց ընդամենը 480 զույգ կոշիկ Նախատեսվում է ձեռք բերել՝ ? 990 կոմբինեզոն, ? 990 պաշտպանիչ ակնոց, ? ընդամենը 480 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ, ? 990 զույգ արտաքին երկարաճարմանդ նիտրիլային ձեռնոց, ? ևս 990 զույգ՝ քիմիական և կենսաբանական ռիսկերից պաշտպանող երկարաճարմանդ նիտրիլային ձեռնոց։ Կոմբինեզոնների և երկարաճիտ կոշիկների քանակների տարբերությունը 510 է։ Երևի պաշտոնյաները հաշվարկը զույգով չեն արել։ Բայց մի կարևոր հարց ևս․ իրավական ակտում հստակ չի երևում՝ ձեռք բերվող պաշտպանիչ ակնոցները, կոմբինեզոններն ու երկարաճիտ կոշիկները միանգամյա՞, թե՞ բազմակի օգտագործման են։ ՀՎԿԱԿ-ը՝ ռեֆերենս լաբորատորիա, բայց պաշտպանիչ միջոցները ձեռք է բերում COP-17-ի շրջանակո՞ւմ Ներկայացված գնման աղյուսակի համաձայն՝ ձեռք բերվող միջոցների մի մասը նախատեսված է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական կարիքների, իսկ մյուս մասը՝ բաշխման համար։ Մասնավորապես, ՀՎԿԱԿ-ի կարիքների համար նախատեսված է՝ ? 170 կոմբինեզոն, ? 80 զույգ ռետինե երկարաճիտ կոշիկ, ? 170 պաշտպանիչ ակնոց, ? 170 զույգ արտաքին երկարաճարմանդ նիտրիլային ձեռնոց, ? 170 զույգ՝ քիմիական և կենսաբանական ռիսկերից պաշտպանող նիտրիլային ձեռնոց։ Եթե ՀՎԿԱԿ-ը պատասխանատու է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման համար, իսկ ռեֆերենս լաբորատորիան աշխատում է կենսաբանական ռիսկերի պայմաններում, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՎԿԱԿ-ը մինչ այս գնումը չուներ բավարար անհատական պաշտպանիչ միջոցներ իր հիմնական գործառույթներն իրականացնելու համար։ Եթե չուներ, ինչո՞ւ անհրաժեշտ պաշարները նախապես չէին ձևավորվել։ Իսկ եթե ուներ, ապա ի՞նչն է հիմնավորում լրացուցիչ 170 կոմբինեզոնի, 170 պաշտպանիչ ակնոցի և համապատասխան այլ պարագաների ձեռքբերումը։ Հ․Գ․ Բյուջեն «քերելու» համար երբեմն նույնիսկ բարդ սխեմաներ պետք չեն․ բավական է անհասկանալի հաշվարկներով գնումներ կազմակերպել, իսկ հետո ամեն ինչ փաթեթավորել հանրային առողջության անվտանգության անվան տակ»։