«Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել»․ լրագրողը՝ Տիգրան Ավինյանին
![]() «Վերջին անգամ ե՞րբ եք մետրո նստել․ մարդիկ իրար «շալակ ելած» երթևեկում են, այս խնդիրը ե՞րբ է լուծվելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ «Նախ եկեք հասկանանք, որ մենք ունենք շարժունակության աճ՝ գլոբալ բոլոր առումներով։ Այսինքն՝ և՛ ավտոբուսներից օգտվողների քանակն է ավելացել, և՛ ավտոմեքենաներից, և՛ մետրոպոլիտենից օգտվողների, ամենայն հավանականությամբ և՛ բնակչության քանակն է ավելացել, և՛ մարզերից մեր հայրենակիցներն ավելի շատ են մուտք գործում Երևան։ Սա մի առումով շատ լավ է, բայց մյուս առումներով շատ վատ»,- ասել է Ավինյանը և շարունակել․ «Մենք պարբերաբար ավելացնում, վերանորոգում, հիմնանորոգում ենք վագոնները։ Քաղաքապետարանը կառավարությունից ունի վերջնական հաստատում՝ մետրոյի արդիականացման ծրագրի, որը՝ մետրոպոլիտենի բոլոր վագոնները և ընդհանուր ենթակառուցվածքն արդիականացնելն է»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
