«Կամերաների դիմաց առյուծ է կտրում և թուր է ճոճում». Գևորգ Թամամյան
![]() «Առաջին հերթին հարիր չէ առողջապահության նախարարին անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում և թուր է ճոճում: Տեսանք, թե այդ ամենն ինչ ավարտ է ունենում: Ես հիշում եմ մի դեպք, երբ 1,5 տարի առաջ մեկն այդպես հեռացավ ապրիլ ամսին: Նախկին նախագահն էր, որ հարցերից խուսափեց ու փախավ: Հեռանալուց պարոն նախարարն ասաց՝ այո, ձեր հորդորով այստեղից հեռացավ նաև նախկին տնօրենը: Այո, իմ հորդորով և ես եղել եմ լրիվ բաց: Ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որոնք դարձան խիստ կառուցողական, մոռացան իրենց անցյալը: Այո հեռացավ իմ հորդորով և կարծում եմ՝ նա պետք է հպարտ լիներ, որ կարողացավ այդ հորդորի հետևանքով հեռացնել նախկին կոռումպացված տնօրենին: Եվ այդ կոռուպցիոն դեպքերն են ամեն օր ժողովրդին ցույց տալիս»,- այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տապալված ասուլիսից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց Ռ. Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը: Հիշեցնենք, որ այսօր նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ դահլիճ մուտք գործած Գևորգ Թամամյանը փորձեց հարցեր տալ առողջապահության նախարարին, ինչին ի պատասխան, վերջինը լքեց սրահը՝ հայտարարելով. «Թող առանձին ասուլիս տա»: Ա. Թորոսյանը չցանկացավ պատասխանել նաև լրագրողների հարցերին՝ նշելով, որ ինքը ոչ մի խնդիր չունի Թամամյանի հետ. «Նա խնդիր ունի իմ հետ, քանի որ այլ շահեր է հետապնդում»: Լրագրողների հարցին՝ ի՞նչ շահերի մասին է խոսքը, նախարարը պատասխանեց, որ չի ասի: |

Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ (լուսանկար)
7507:30
«Գիտի՝ որ թրաշվել է, իրեն չենք ճանաչում». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
15503:12
«Փոքր մարդու սինդրոմը». Դերենիկ Մալխասյան
12402:06
«Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար». Մհեր Հակոբյան
14801:06
Մեսրոպ Մանուկյանը հերքել է Հ1-ի հաղորդավարուհի Տաթև Դանիելյանի հայտարարությունը (տեսանյութ)
11700:30
Չաթբոթերի հետ զրույցները կարող են օգտագործվել՝ որպես ապացույց դատարանում
27800:12
