Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
![]() Սանկտ Պետերբուրգի չորս բնակչի մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է կապիկի ծաղիկը։ Բոլոր վարակված անձինք գտնվում են քաղաքային հիվանդանոցում, և բժիշկները նրանց վիճակը գնահատում են՝ որպես միջին ծանրության, հաղորդում է REN TV-ն՝ հղում անելով աղբյուրին։ Երեկ Մոսկվայի մարզում կապիկի ծաղիկի կասկածով հինգ մարդ հոսպիտալացվել է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք ապրել են նույն բնակարանում և բժշկի են դիմել հոկտեմբերի 10-ին վիրուսի հնարավոր կրողի հետ շփումից հետո։ Ռոսպոտրեբնադզորի (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայություն) տարածաշրջանային գրասենյակը համաճարակաբանական հետաքննություն է սկսել։ Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որն առաջանում է օրթոպոքսվիրուս ցեղին պատկանող վիրուսից։ Բնորոշ ախտանիշներից են մաշկի ցանը կամ լորձաթաղանթի վնասվածքները, որոնք կարող են տևել 2-4 շաբաթ և ուղեկցվում են ջերմությամբ, գլխացավով, մկանային ցավերով, մեջքի ցավով, թուլությամբ և ավշային հանգույցների այտուցվածությամբ։ Մարդիկ կարող են վարակվել կապիկի ծաղիկով՝ վարակված անձի, վարակված առարկաների կամ վարակված կենդանիների հետ ֆիզիկական շփման միջոցով։ Մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է, բայց որոշների մոտ հիվանդությունը ծանր է զարգանում։ |

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
9901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
153Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
124Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
104Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
22130.10.2026, 15:54
