«Խնդրի լուծման համար մտադիր եմ «լայվ անել» վարչապետի հետ». դպրոցի տնօրեն
![]() Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի ծնողները բողոքի ակցիա իրականացրին ընդդեմ դպրոցի փակման: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ դպրոցը չի լուծարվում: Խնդիրն այն է, որ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ անցում է կատարվում համընդհանուր ներառման: Երևանյան բոլոր դպրոցներն այս տարի պետք է անցնեն դրան: Ըստ վարչության պետի՝ ՀՀ օրենսդրությամբ՝ գիշերօթիկ դպրոց գոյություն չունի: Լինելու են բժշկամանկավարժական-հոգեբանական կենտրոններ, իսկ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը շարունակելու է գործել մինչ կառավարության համապատասխան որոշման ընդունումը: Իսկ թե ինչու են ծնողները սպասվելիք փոփոխության մասին ուշ տեղեկացվում, վարչության պետն ասաց, որ դպրոցի կոլեկտիվը հունիսին այդ մասին ծանուցվել է: Իսկ դպրոցի տնօրենն ասաց, որ ինքը պետք է իրավական հիմք ունենա՝ հրամանը կատարելու համար: «Եթե ԿԳՄՍ նախարարությունն ասում է, որ սեպտեմբերից ֆինանսավորում չկա, ապա պետք է դրա գրավոր փաստաթուղթը լինի, որի հիման վրա ես իմանամ, որ աշակերտներին այլևս ճաշ չեմ տալու, միայն ուսումնական պրոցես եմ կազմակերպելու: Ես ի՞նչ իրավունք ունեմ մարդուն աշխատանքով ապահովելու, ճաշարանի աշխատակից է, գիշերային դայակ է, մարդը գործի է եկել»,-ասաց կրթօջախի ղեկավարը: Ըստ նրա՝ ուսումնական պրոցես կազմակերպվել է, սակայն օրվա վերջում 170 աշակերտին սնունդով ապահովել չի կարող՝ ֆինանսավորում չլինելու պատճառով: ԿԳՄՍ նախարարություն էլ սննդի ապահովման հասցեատեր է համարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ծնողներից մեկը դժգոհեց, որ իրեն ու իր նմաններին սպառնում է առանց աշխատանքի, երեխաներին էլ անուսում մնալու հեռանկարը: «Եթե երեխաս ցերեկային դպրոց է հաճախելու, ցերեկը տուն է վերադառնալու, ես ստիպված կլինեմ աշխատանքից դուրս գալ՝ երեխայիս խնամելու համար: Դրա հետևանքով կդառնամ գործազուրկ, երեխաս էլ կրթություն չի կարող ստանալ»,-նկարագրեց ծնողը: Դպրոցի տնօրենն ասաց, որ խնդրի լուծման համար մտադիր է «լայվ անել» վարչապետի հետ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
