«Հեղափոխությունից մեկուկես տարի անց կրթության ոլորտում բարեփոխություն չի արվել». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայաստանում հեղափոխությունից մեկուկես տարի անց կրթության ոլորտում հեղափոխություն, նույնիսկ՝ բարեփոխություն չի արվել: Հանրակրթությունը շարունակում է մնալ 12-ամյա, ինչն ավելորդություն է, պետական բյուջեի համար անտեղի մեծ ծախս, դպրոցներում և դրանից դուրս շարունակվում է կրկնուսուցությունը, ՀՀԿ-ի ժամանակ դպրոցների տնօրեններ դարձածները շարունակում են իրենց թագավոր զգալ և այլն։ Հանրակրթության մեջ բարեփոխումները լոկ դասագրքերը կիսելը և նոր ուսումնական տարում ուսուցիչների ռոճիկը 10 տոկոսով բարձրացնելն եղավ; Քոլեջների մասին չգրեմ, որովհետև դրանցից շատերում կեսօրից հետո սովորող չի լինում, սովորողների հաճախումների մասին կեղծ տվյալներ են գրում։ Հայաստանի բուհերը միջազգային վարկանիշ չունեն․ ով ասես, որտեղ ասես համալսարան է բացել և ուսման վարձ մուծողին դիպլոմ է հանձնում»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
