«18 նախակրթարան է բացվելու, առաջինը Նորաշենում էր». Արայիկ Հարությունյան
![]() Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում մասնակցել է նախակրթարանի բացմանը: «Իմ այցը Գեղարքունիքի մարզ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու, և առաջինը տեղի է ունենում Նորաշենում։ Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարեւոր տեղ ունեն եւ միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,- ասաց նա: Նախարարը, շրջելով նախակրթարանում, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սանհանգույցը և մուտքը հարմարեցված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար: «Դա առաջնահերթ նախապայմաններից էր»,- նշեց նա: Հավելենք, որ Նորաշենի նախակրթարանը նախատեսված է 25 երեխայի համար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ իրենք ուղևորվում են Զոլաքար՝ այնտեղ ևս 2 նախակրթարան բացելու համար: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
