«Այս պահին չեմ կարող ասել՝ Ռուբեն Հայրապետյանը կդասավանդի, թե՞ ոչ». Արայիկ Հարությունյան
![]() Այսօր լրագրողները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքվեցին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանն այլևս չի՞ դասավանդելու բուհ-ում. «Այս հարցին անընդհատ չենք կարող անդրադառնալ, որովհետև ինչ պետք է ասվեր, արդեն ասվել է: Ես չեմ կարող պատասխանել՝ կդասավանդի՞, թե՞ ոչ: Համալսարանից հարցրեք: Շաբաթը մեկ եմ մեր կրթության հաստատությունների հետ կապված տեղեկություններն ամփոփում: Իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»,- ասաց Հարությունյանը: Անդրադառնալով ուսանողների ստորագրահավաք կազմակերպելուն և բողոքի ակցիային, նախարարը նշեց, որ երբ նամակը ստանան՝ նոր կպատասխանի այդ հարցին: Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Մեկ օր անց նախարարի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
