Գործող 16 տնօրեն չի կարողացել ստանալ հավաստագիր հաջորդ մրցույթներին մասնակցելու համար
![]() Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի տրամադրման քննությունները: Դրանք անցկացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի նախագահությամբ: Քննությունների արդյունքներով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր է շնորհվել 356 հավակնորդներից դրական շեմը հաղթահարած 62%-ին՝ 212 քաղաքացու: Նրանցից 40-ը գործող տնօրեններ են և տնօրենի պաշտոնակատարներ, 172-ը՝ ուսուցիչներ և փոխտնօրեններ: Քննությունները չհաղթահարած 130 հավակնորդներից 16-ը եղել են գործող տնօրեն և տնօրենի պաշտոնակատար: 14 հավակնորդ չի ներկայացել քննություններին: Քննություններին մասնակցել է 293 կին (82%) և 63 տղամարդ (18%): Հավաստագիր է շնորհվել 171 կնոջ կամ մասնակից կանանց 61%-ին և 41 տղամարդու՝ 65%-ին: Հավաստագիր է շնորհվել Երևանի 47, իսկ մարզերի 165 հավակնորդի: Այս տարի առաջին անգամ 4 վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, «Կրթություն առանց սահմանների», «Հույս և ապագա», «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացա ՀԿ-ներին միացել են ևս 3-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի մանկավարժական համալսարանները և Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցը: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 300 հավակնորդ: ![]() ![]() ![]() |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12



