Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Տնտեսագիտական համալսարանի դասախոսների դատական գործերի ոդիսականը». Ալեքսանդր Կոչուբաև

312
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 11:20
«Տնտեսագիտական համալսարանի դասախոսների դատական գործերի ոդիսականը». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ Տնտեսագիտական համալսարանի դասախոսների դատական գործերի ոդիսականը. ինձ զարմացնում է խնդրի մասշտաբը և պետական այն ներգրավվածությունը, որ առկա է իրենց իրավունքների համար մաքառող դասախոսների գործում։ Սույն գործով առկա են դատական 4 վեճեր, որոնցով լրացել են դատավարական բոլոր հնարավոր և անհնար ժամկետները և սկսվել են դատավարական աճպարարությունները։
Գործ ԵԴ/19761/02/19։ Դատավոր Ռ․ Ներսիսյանը գործով կիրառել էր հայցի ապահովման միջնորդություն, հետո տուրք տալով պատասխանողի առնավազն ոչ ճիշտ վիճակագրությանը, վերացրել էր այն։ Վերացումը բողոքարկվել էր վերաքննության կարգով։ Հուլիսի 31-ին մակագրվել է դատավոր Տարոն Նազարյանին, ով որոշում կայացնելուց բառացի օրեր առաջ, անհասկանալի պայմաններում ինքնաբացարկ է հայտնել։ Գործն ստացել է Ամրահի Պետրոսյանը։ Նշեմ, որ էս տեսակ գործերը քննվում են 15 օրյա ժամկետում։ Ընդ որում՝ «օդում կախված լուրերի» համաձայն, դատավորը կայացնելու է գործը վերադարձնելու մասին որոշում։ Այս մասով ընդգծեմ, որ վերադարձի դատավարական ժամկետները լրացել են, եթե ունենանք վերադարձ դրան հետևելու է հանցագործության մասին հաղորդումը (հետին թվով փաստաթուղթ կազմելու մասով)։
Գործ ԵԴ/25075/02/19։ Դատավոր Տիգրան Գրիգորյանը կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, քանի որ հայցադիմումի մեջ նշված հասցեները չի կարողացել հասկանալ հաշվառման են, թե բնակության (ուղակի ծիծաղ է առաջացնում)։ Վերադարձից հետո գործը մակագրվել է Գրիգորի Վարդանյանին՝ օգոստոսի 19-ին, ով եռօրյա ժամկետում պետք է կայացներ հայցը վարույթ ընդունելու կամ այլ որոշում։ Եթե համակարգչիս օրացույցը ճիշտ է ցույց տալիս, ժամկետը լրացել է։ Այս մասով ևս ընդգծեմ, որ վերադարձի դատավարական ժամկետները լրացել են, եթե ունենանք վերադարձ դրան հետևելու է հանցագործության մասին հաղորդումը (հետին թվով փաստաթուղթ կազմելու մասով)։
Գործ ՎԴ/6135/05/19։ Այս գործը ՀՀ վարչական դատարանից վերահասցեագրվել է ընդհնաուր իրավասության դատարան։ Օգոստոսի 16-ին մակագրվել է Արշակ Պետրոսյանին։ Սցենարը նույնն է․ ժամկետը լրացել է։ Այս մասով ևս ընդգծեմ, որ վերադարձի դատավարական ժամկետները լրացել են, եթե ունենանք վերադարձ, դրան հետևելու է հանցագործության մասին հաղորդումը (հետին թվով փաստաթուղթ կազմելու մասով)։
Գործ ՎԴ/5643/05/19։ Ռուբեն Ներսիսյանը այս գործը ընդունել է վարույթ և գնացել արձակուրդ։ Օգոստոսի 19-ից երկօրյա ժամկետում քննվող հայցի ապահովման միջնրոդությունը ԿՈՐԵԼ է։ Ընդհանուր բաժնից նշում են, որ գործը դատավոր Ամալյանի մոտ է, դատավոր Ամալյանի կազմն անտեղյակ է։
Ընդ որում՝ դատարաններն էս վարքագիծը պատճառաբանում են ներքին նորմատիվներով, որ մակագրությունը, գործը դատավորին հանձնելը, դատավորի լայաղ անել գործ կարդալը ժամանակ է պահանջում, սակայն այս ամենն ուղիղ հարված է նյութական և դատավարական օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացմանը»։