«Դպրոցների հարգելի տնօրեննե՛ր, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի՛ ենթարկվեք». Ա. Բախշյան
Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը «Դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժի գործատուն դո՛ւք եք, այդ լիազորությունը օրենքով ձեզ է տրված։ Նրանց հետ աշխատանքային պայմանգիր կնքողը դո՛ւք եք, դուք եք որոշում 63 տարեկանից հետո այդ մանկավարժը ունա՞կ է աշխատել, թե՝ ոչ։ Հետևաբար, 63 տարեկան մանկավարժներին անխտիր աշխատանքից ազատելու որևէ մեկի, ներառյալ մարզպետի թեկուզ գրավոր (ինչպես Կոտայքի մարզպետի դեպքում), հանձնարարականի մի՛ ենթարկվեք, որովհետև «Ստուգումների մասին» օրենքով, ձեր դպրոցների կանոնադրությամբ դուք կարող եք չկատարել վերադասի անօրինական հրամանները։ 4. Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել՝ ... 5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Այս գրառմանս առիթը Արզնիի առողջարանում հանգստացող մանկավարժների հետ զրույցն էր, ընդ որում Կոտայքի մարզից էր ուսուցչուհին, որի հետ մարզպետի գրավոր հանձնարարականի հիման վրա, որը ամիսներ առաջ հայտնվեց համացանցում, օգոստոսի 30-ին պատրաստվում են խզել աշխատանքային պայմանագիրը»։ |
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
111Երեկ, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
12918.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
17018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
201812.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
202112.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
226711.04.2024, 23:24