«Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին». Տ. Ուրիխանյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ, կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։ Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ՝ նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են, որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու՛ եմ մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։ Հերիք եղավ ձևականությունների՛»։ |
««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
116Երեկ, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
121Երեկ, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
198012.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
198712.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
223911.04.2024, 23:24Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում. «Հրապարակ»
169510.04.2024, 09:24