Մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի առաջնությունը
![]() Օգոստոսի 6-ին մեկնարկում է Հայաստանի առաջին խմբի 2019/2020 թթ. առաջնությունը: Առաջին օրը կկայանա միանգամից 4 խաղ, տուրը կավարտվի օգոստոսի 8-ին: Թիմերի թիվը կտրուկ կերպով աճել է և հասել 18-ի: «Մասիս»-ը, «Դիլիջան»-ը, «Անի»-ն, «Վեստ Արմենիա»-ն, «Մակարավանք»-ը, «Լեռնային Արցախ»-ը, «Տորպեդո»-ն, «Վան»-ը, ԲԿՄԱ-ն, «Արագած»-ը հիմնադրվել են բոլորովին վերջերս և զգալիորեն մեծացրել առաջնության աշխարհագրությունը: Մյուս մասնակիցները վերջին տարիներին առաջնությունում խաղալու փորձ ունեն: Ընդհանուր առմամբ, 18 մասնակցից 6-ն են համարվում բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմեր: Լավագույն մարզական արդյունքը գրանցելու և արտոնագրային չափանիշներին համապատասխանելու դեպքում՝ ոչ դուստր թիմերից յուրաքանչյուրը կարող է հաջորդ մրցաշրջանն սկսել բարձրագույն խմբի առաջնությունում: Ի դեպ, Համահայկական խաղերին մասնակցելու նկատառումով հետաձգվել են «Լեռնային Արցախ»-ի 1-ին 3 խաղերը: 07.08.2019 «Լեռնային Արցախ» – «Տորպեդո» 12.08.2019 «Մակարավանք» – «Լեռնային Արցախ» 16.08.2019 «Լեռնային Արցախ» – «Ալաշկերտ-2» |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
