Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

261
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 15:25
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Բրատիսլավայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի 3-րդ տուրը: Հայաստանի 5 պատվիրակ 3 հնարավորից վաստակել են 3-ական միավոր և ընթանում են առաջատարների խմբում:

3 միավոր են վաստակել մինչև 18 տարեկանների մեջ հանդես եկող Արամ Հակոբյանը, մինչև 16 տարեկանների ենթախմբին մասնակցող Տիգրան Սարգսյանը, Արմեն Բարսեղյանը, մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ալեքս Սահակյանը և մինչև 12 տարեկանների մրցաշարի մասնակից Ռոբերտ Փիլիպոսյանը:

Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը, Ասյա Եդիգարյանը, մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը և մինչև 12 տարեկանների մրցաշարի մասնակից Լիլիթ Սարգսյանը 2.5-ական միավորով ընթանում են առաջատարներին հետապնդողների խմբում: