Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

199
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 15:05
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Թբիլիսիում մեկնարկած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Այսօր ռինգ դուրս կգան 43 կգ քաշային Ռուբեն Անտոնյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 59 կգ քաշային Արտակ Մանուկյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 48 կգ քաշային Սարգիս Թումանյանն և 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ: