Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Գեղամ Հարությունյանը կվիրահատվի

238
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 11:40
Գեղամ Հարությունյանը կվիրահատվի

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրի «Նոա»-ի հետ խաղի ընթավքում «Գանձասար-Կապանի»-ի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը վնասվածք է ստացել, ինչի պատճառով խաղը շարունակել չի կարողացել։

«Գանձասար-Կապան»-ի բժիշկ Արա Արամյանի խոսքով Հարությունյանը ստացել է անրակի կոտրվածք։ Այսօր «Գանձասար-Կապան»-ի 28-ամյա հարձակվողը վիրահատության կենթարկվի։ Ամբողջական վերականգնման համար կպահանջվի երկու ամիս։